A
A
Պահանջում են ՀՀԿ պատգամավորներին
«Դեմ ենք կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին» նախաձեռնության անդամները մոտ 3 ժամ է՝ ԱԺ-ի մոտ են և պահանջում են ՀՀԿ պատգամավորների ներկայությունը հենց փողոցում՝ լսելու իրենց խնդիրները։ 5-10 րոպե սիմվոլիկ սպասելուց հետո նրանք երթով շարժվեցին դեպի նախագահական՝ իրենց նամակ-պահանջը հանձնելու։
Մինչ այդ, նախաձեռնության անդամներին ընդառաջ էր դուրս եկել ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը եւ նշել, որ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ առաջարկ է եղել հանդիպում կազմակերպել եւ 4 խմբակցություններով հարցը քննարկել, բայց նախաձեռնության անդամները մերժել են՝ պնդելով ՀՀԿ պատգամավորների ներկայությունը։
«Դեմ ենք կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին» նախաձեռնության պահանջներն այստեղ