Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինսուլինը ձեռք կբերվի անմիջապես արտադրողից

Հասարակություն
7bed17727b3ded92f78f8c173af9e1f3

2014թ-ից Առողջապահության նախարարությունը ինսուլին դեղը կգնի անմիջապես դեղարտադրողից՝ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը։
«Մենք ինսուլինը ձեռք կբերենք 3,3 դոլարով, նախկին ՝ 12-ի փոխարեն։ Միայն 2014 եւ 2013թթ. գների համեմատությամբ արդյունքում կխնայվի շուրջ 600 մլն դրամ»,-ասաց պարոն Ղուկասյանը։

Պարոն Ղուկասյանը տեղեկացրեց նաև, որ Դեղորայքային քաղաքականության հիմնախնդիրների լուծման համար մշակվում է «Դեղերի մասին» նոր օրենք, որն արդեն Կառավարությունում է։

ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանն էլ տեղեկացրեց, որ 2013թ. իրականացվել է 1988թ-ից հետո կուտակված 30 տոննա ժամկետանց դեղերի ոչնչացում։

«Հիմա Հայաստանում կա 4500 անուն դեղ, մեր երկրում կան 17 արտադրողներ եւ 50-60 դեղամիջոց ներմուծողներ »,-ասաց պարոն Թոփչյանը: