Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մինչև 5 տարեկանների 19 տոկոսը թերսնված է

Հասարակություն
4fa2e535e73bf7a5ef56814a0675f264

«Թերսնության ու աճի հետ կապված խնդիրները Հայաստանում շատացել են»,-ահազանգում է մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը: «Հայաստանն ունի զարգացող երկրներին բնորոշ թերսնվածություն ու զարգացած երկրներին բնորոշ գիրություն: 2010 թվականի վիճակագրական տվյալներով՝ մինչև 5 տարեկան երեխաների 19 տոկոսը թերսնված է»,-տեղեկացրեց նա:

Ըստ մանկաբույժի՝ պատճառները տարբեր են, սակայն գլխավորը մայրերի անիրազեկ լինելն է. «Ինչ խոսք, սոցիալական խնդիրներն էլ են իրենց դերը խաղում, բայց նախևառաջ մայրերի գիտելիքների պակասի մասին է, իրազեկության խնդիրը այսօր ամենագլխավորն է:

Ամենաապահով ընտանիքներում էլ թերսնված փոքրիկներ կան»:

Տիկին Սուսաննան ցավով է նկատում, որ թերսնվածությունից երեխաների ինտելեկտուալ զարգացումը նույնպես տուժում է. «Իրականում սա խնդիր է, որը կարող է բազմաթիվ հետևանքներ ունենալ»:

Արդեն վաճառքում է «Կարևոր է կյանքի առաջին հազար օրը» գիրքը, որտեղ մանրամասն տրված են բոլոր ցուցումները փոքրիկներին ճիշտ կերակրելու համար։