Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նրանց խնդիրը ինտեգրվելն է

Հասարակություն
68cafe6b58a74e7e8aaa3c0e90f30640

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է, և այդ առիթով այսօր Երևանում անցկացվեց միջոցառում նվիրված աուտիզմով տառապող երեխաներին: Այն կազմակերպել էր «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնը»:

Այս երեխաների առաջնային խնդիրը հասարակությանն ինտեգրվելն է: Այս խնդիրն էլ փորձում է լուծել կենտրոնը:

Հարցին` արդյոք դժվա՞ր է աշխատել այսպիսի երեխաների հետ, կենտրոնի ղեկավար Նարինե Վարդանյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, որ դժվար է: Իրենք շատ հետաքրքիր երեխաներ են, ու երբ սիրում ես երեխային ու մոտենում ես զուտ գնահատելով իր նվաճումները, առաջընթացները, ցանկացած աշխատանք հեշտանում է»:

Միջոցառման ժամանակ ելույթ ունեցան կենտրոնի երեխաները, ինչպես նաև ներկայացվեցին նրանց աշխատանքները՝ նկարների տեսքով:

Ներկա էր նաև առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Վերջինիս հովանու ներքո 2012 թ. ստեղծվեց «Աուտիզմ ազգային հիմնադրամը», որի շնորհիվ շատ երեխաներ մասնագիտական օգնությունն ստանում են անվճար: