«Վերջը կհասնի Սաշիկի կարմիր գծերին»
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը միայն տհաճություններ է պատճառել։
Ըստ նրա, անգամ Խորհրդային տարիների ժամանակ առաջին քարտուղարներին այնպես չեն քծնել, ինչպես երեկ Սերժ Սարգսյանը՝ Վլադիմիր Պուտինին, այդպես չէին անի նույնիսկ ՀՀ առաջին և երկրորդ նախագահները։
«Տհաճ էր, ամբողջ խնդիրն այն է, որ իշխանությունը պահելու համար Սերժ Սարգսյանը պատրաստ է ամեն ինչի. վերջը կհասնի Սաշիկի կարմիր գծերը հանձնելուն։ Մենք արդեն տեսանք Հայռուսգազարդի 20 տոկոսը հանձնելը»,-այսօր «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Արամ Հարությունյանը՝ հիշեցնելով Ռոբերտ Քոչարյանի խոսքերը. «Շախմատի հետ կապված ասում էր, որ արքան իշխանությունը պահելու համար պատրաստ է նույնիսկ թագավորության կեսը տալ։ Հիմա մենք ականատես ենք լինում հենց դրան»։