Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կան դժվարանցանելի ճանապարհներ

Հասարակություն
98e4ea78c1b8d5d6c328a81494976c61

Հանրապետության ողջ տարածքում, մասնավորապես, Հրազդանում, Սևանում, Դիլիջանում, Նոյեմբերյանում, Վայքում, Ջերմուկում, Սիսիանում, Մեղրիում, Արարատ-Տիգրանաշենում, Ապարանում, Արագածում և Սպիտակում ժամը 17:30 դրությամբ առկա են առատ տեղումներ:
Կատարվել են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Քուչակ-Ապարան-Արագած-Սպիտակ ճանապարհահատվածով ծանրաքաշ մեքենաների երթևեկելը խորհուրդ չի տրվում:

Երևան-Գյումրի ավտոճանապարհի Սառնաղբյուր-Լանջիկ հատվածում սաստիկ բուք է, վատ տեսանելիություն, առկա է մերկասառույց, ճանապարհը դժվարանցանելի է:

Կապի եւ տրանսպորտի նախարարություն