Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատաիրավական բարեփոխումներ

Հասարակություն
4a523a309b99b38033424c357eb508c9

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հանրային ոլորտի և կառուցվածքային բարեփոխումների խմբի ղեկավար Կլաուս Դեկերին /Klaus Decker/: Համաշխարհային Բանկն ավարտել է ՀՀ կառավարության հետ իրականացվող «Դատաիրավական բարեփոխումների» երկրորդ ծրագիրը, և ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպման նպատակն էր «Դատաիրավական բարեփոխումների» երրորդ ծրագրի շրջանակում հստակեցնել այն ոլորտները, որոնք Համաշխարհային Բանկի աջակցությամբ առաջնահերթ բարեփոխման անհրաժեշտություն ունեն:

Կլաուս Դեկերին հանձնվեց բարեփոխման անհրաժեշտություն ունեցող ոլորտների և դրանց իրականացման ժամանակացույցն ընդգրկող փաստափուղթ, որը կազմվել էր հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը»: Պայմանավորվածություն ձեռք բերվեց փաստաթուղթը երկկողմանի լրամշակելուց հետո դարձյալ հանդիպել՝ քննարկելու դրանում նախանշված բարեփոխումների իրականացման հնարավորությունները:

Գլխավոր դատախազություն