Արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, 2013 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Արտահերթ նստաշրջանի օրակարգում է նաեւ ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին՚ օրինագծի քվեարկությունը, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրինագծի քվեարկությունը, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, ինչպես նաեւ՝ միջազգային պայմանագրերի վավերացում. 2013 թվականի նոյեմբերի 5-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիր։