Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքավարական այց

Պաշտոնական
cc9b10c70a025a75cbcd0b1208a10258

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար, լիազոր նախարար Իսամ Նայալին՝ վերջինիս խնդրանքով։

Այցը քաղաքավարական էր։
Անդրադառնալով հայ-սիրիական կապերին, և մասնավորապես երկու երկրների գյուղատնտեսության ոլորտների առնչություններին, նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ դրանք հին ու ավանդական են, որոնք, ցավոք, վերջին շրջանում Սիրիայի քաղաքական ճգնաժամի պատճառով, սառեցվել են։

«Հայաստանն անում է ամեն ինչ միջազգային բոլոր հնարավոր ատյաններում հնարավորինս աջակցելու Սիրիայի իշխանություններին և ժողովրդին», - ասել է պարոն Իսամ Նայալին՝ համառոտ ներկայացնելով ճգնաժամի ներկայիս զարգացումները։

Գյուղնախարարություն