Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր տեղակալը ՕԵԿ-ական է

Պաշտոնական
0161f844d1a4b873737a4eecb67b384e

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Անուշավան Այվազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։

***
Անուշավան Այվազյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1968 թ. նոյեմբերի 2, ք. Երևան

Կրթություն
1985 -1986 թթ. - Բարձրագույն զինվորական քաղաքական ուսումնարան
1989-1994 թթ. - Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, կառավարման ֆակուլտետ, մասնագիտացում՝ աշխատանքի տնտեսագիտություն և սոցիոլոգիա
2007 - 2009 թթ. - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ֆինանսական ֆակուլտետ, մասնագիտացում՝ մաքսային իրավունք, տնտեսագիտության- իրավաբանության մագիստրոս

Աշխատանքային գործունեություն
1995 - 2000 թթ. - Էրեբունու տարածքային հարկային տեսչության վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ
2002 - 2006 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Արարատյան տարածքային բաժանմունքի պետ, գլխավոր մաքսային տեսուչ
2012 -2013 թթ. - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ
2013 թ. դեկտեմբերի 20-ից՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Այլ տվյալներ
1986-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Մասնակցել է վերապատրաստման դասընթացների «Թմրամիջոցների հայտնաբերմանն ու նույնականացմանն ուղղված մաքսային զննման, խուզարկության և մանրակրկիտ զննման եղանակները», «Բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացման և վերահսկման» թեմաներով: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի։

Կուսակցական պատկանելությունը
«Օրինաց երկիր» կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի: