Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոճանապարհները հիմնականում բաց են

Հասարակություն
122995e8ae5b1b34f9e9876fbb5edfc0

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Արագածում, Ապարանում, Բաղրամյանում և Արարատում թույլ ձյուն է տեղում : Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Իսկ ԱԻՆ-ը հայտնում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: