Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքական դաշտի ակտիվացում՝ գարնանը

Քաղաքականություն
Ma8at-Zaqaryan

Գարնանը Հայաստանի քաղաքական դաշտը կակտիվանա: «Ա1+»-ի հետ զրույցում այսպիսի կանխատեսում արեց հոգեթերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու Մարատ Զաքարյանը: «Խորը քնից հետո մարդ կարծես արթնանում է, զգաստանում է ու սկսում է գործել, ուղեղը սկսում է աշխատել»,- ասում է Մարատ Զաքարյանը: Նա նշեց, որ գործիչները քաղաքական ակտիվություն են դրսևորում հատկապես գարնանը, մանավանդ այսպիսի խոր և ցուրտ ձմեռվանից հետո: Ամռանը ակտիվությունը բավականին նվազում է, իսկ աշնանը՝ նորից աճում: Այնուհետև օրգանիզմը նախապատրաստվում է ձմռանը: Ամանորի տոներին հաջորդող այս օրերը Մարատ Զաքարյանը նպաստավոր չի համարում քաղաքական ակտիվություն դրսևորելու համար: Հոգեթերապևտը տհաճություն է տեսնում Ամանորին լավ ուտել-խմելու և հաջորդող խումհարի մեջ: Դրանից միայն մոտ տասն օրն հետո է օրգանիզմը վերադառնում իր նախնական վիճակին: