Եվրոպական դատարանում բողոքների հոսքը կավելանա (տեսանյութ)
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նոր նախագծի ընդունումից հետո Հայաստանի դեմ Եվրոպական դատարանում բողոքների հոսքը կավելանա`վստահ է Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Նրա կարծիքով` դրան կնպաստի նաեւ մեղադրյալի ցուցմունքների դեպոնացման, այսինքն` սառեցման ինստիտուտը: Դա այն ցուցմունքն է, որը մեղադրյալը տալիս է դատավորի ներկայությամբ, սակայն մինչեւ գործը դատարան հասնելը; Պարոն Հովհաննիսյանը հիշեցնում է, որ դեռեւս 2011թ կառավարության ընդունած քրեական դատավարության օրենսգրքի հայեցակարգում խոսք անգամ չկար մեղադրյալի դեպոնացման ինստիտուտի մասին: Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Մելանյա Առուստամյանը գտնում է, որ մեղադրյալի ինքնախոստովանական ցուցմունքի դեպոնացումն ընդհանրապես պետք է հանել: Փաստաբանները համապատասխան առաջարկություն են ներկայացրել: Փաստաբանները վստահեցնում են` միասնական լինելու դեպքում կարող են հաջողության հասնել: Դիտեք նաեւ տեսանյութը