Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենաներով երթ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)

Հասարակություն
akcia

Այսօր առավոտյան 8:30-ից Հանրապետության հրապարակը լի էր մեքենաներով: Այնտեղ հավաքվել էին «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները: Պտտվելով Հրապարակի կենտրոնի «նախշազարդ գորգի» շուրջ՝ նրանք իրազեկման ակցիա էին անցկացնում հունվարի 18-ին կայանալիք բողոքի երթի մասին և ինչպես իրենք էին նշում՝«Քաղաքացիներին տեղեկացնում ենք օրենքի կործանարար ազդեցության մասին»: Խոսքը Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին է։ Ի դեպ, ոմանք երթին մասնակցում էին տաքսիներով։ Ուշագրավ էր, որ ոստիկանները գրառումներ էին անում ակցիային մասնակցող մեքենաների համարները, թե ինչու՝ այդպես էլ չպատասխանեցին: