Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միգուցե Փակ շուկան ձեզ դո՞ւր գա » (տեսանյութ)

Հասարակություն
DSC1029

«Միգուցե այցելեք, գնում կատարեք, Ձեր դուրը գա և մտափոխվեք»,- այսօր ընդմիջման ընթացքում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանը կատակով առաջարկեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի փաստաբան Հերմինե Միքայելյանին` հրաժարվել Փակ շուկայի վերակառուցման անօրինականության հայցից: Տիկին Միքայելյանը պատասխանեց, որ չի այցելել նորակառույց Փակ շուկա, բայց դա ամենևին էլ նշանակություն չունի. «Եղել է հանցագործություն, քանդվել է պատմամշակութային հուշակոթողը, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց փաստաբանը: Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը պահանջում է ստուգման ենթարկել իր բողոքը մերժելու վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 6-ի որոշման օրինականության և հիմնավորվածության հարցը: Դատարանում իրենց տեսակետները ներկայացրեցին ինչպես հայցվոր կողմը, այնպես էլ դատախազն ու քննիչը: Դատավորը քննիչից պահանջեց ներկայացնել գործին առնչվող մի շարք փաստաթղթեր, ինչի արդյունքում դատական նիստը հետաձգվեց: Այն նշանակվեց փետրվարի 7-ին: