Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի համար վճարում ենք եվրոպական ստանդարտներով (տեսանյութ)

Հարցազրույց
20efcc552030777c11fd52e1a2017022

Ինչո՞ւ հենց այս պահին սկսեց խոսել Ռոբերտ Քոչարյանը։ «Կարծում եմ՝ հետաքրքիր ժամանակներ ենք ապրում»,- «Այբ-ֆե»-ի տաղավարում այսպես արձագանքեց հարցին տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ Նա ոչինչ չի բացառում, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն. հյուսիսային համաձայնության շրջանակներում ամեն ինչ հնարավոր է։ Միաժամանակ նշում է, որ նա չէր էլ հեռացել։ Գազի սակագների մասին խոսելով՝ Վահագն Խաչատրյանն ասաց. «Եթե մարդիկ չվճարեն ու մասսայական լինի, կհասկանան, որ վճարունակ չէ Հայաստանի քաղաքացին։ Հիշեցնեմ, որ Հայաստանը վճարում է եվրոպական ստանդարտներով, սակայն ստանում է եվրոպական ստանդարտներից 30 անգամ պակաս աշխատավարձ»։ Դիտեք նաեւ տեսանյութը