Ռիգան՝ եվրոպական մշակութային մայրաքաղաք
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում գտնվող Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը ներկա է գտնվել Ռիգան եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակելու բացման հանդիսավոր արարողությանը: Պատվիրակության անդամներն այնուհետ մասնակցել են Լատվիայի Հանրապետության նախագահի անունից կազմակերպված ընդունելությանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Լատվիայի Հանրապետության նախագահին՝ Ռիգան եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ։ Այցի շրջանակում Երևանյան պատվիրակության անդամները ներկա են գտնվել նաև «Հրեղեն քանդակների» աշխարհի առաջնությանը, ինչպես նաև «Ռիգա արենա»-ում կազմակերպված «Ռիգան դարերի և մշակույթի խորքից» խորագիրը կրող համերգային ծրագրին։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն