Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սննդի վերահսկողություն՝ մանկապարտեզներում

Հասարակություն
meria

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 1 դեպք, 2 դեպքով էլ իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ: Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ մանկապարտեզներում շարունակվում է սննդի որակի նկատմամբ հսկողությունը: Աշխատանքային ստուգայցերի արդյունքում արձանագրվել են պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող սննդամթերքի մատակարարման որոշ դեպքեր, որոնց մասով մատակարարները խստորեն զգուշացվել են: Զեկուցվել է նաև, որ կրկնվելու և նոր դեպքերի հայտնաբերման պարագայում մատակարարներն օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն