Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եկել էին թռչելու Նոր Հաճընի կամուրջից (տեսանյութ)

Հասարակություն
parashyut-2

Նոր Հաճընի 120 մետրանոց կամրջի վրայից պարաշյուտով թռչելու համար 28-ամյա Նիկոլայ Միխայլովիչը Սանկտ-Պետերբուրգից եւ Վրաստանից Անդրեյ Նոսենկոն սեփական նախաձեռնությամբ եկել են Հայաստան։ Նիկոլայ Միխայլովիչի խոսքերով՝ Նոր Հաճընի կամուրջը բարձրերից մեկն է Եվրոպայում եւ ամենաբարձրը՝ ԱՊՀ-ում։ «Կամուրջն անվտանգ է թռիչքների համար, այդ իսկ պատճառով եկել ենք այստեղ»,- «Ա1+»-ին ասաց Նիկոլայ Միխայլովիչը։ Նա եւ իր ընկերը 6 օր շարունակ թռիչքներ են իրականացնելու, արդեն երրորդ օրն է, որ նրանք Հայաստանում են։ Նիկոլայն արդեն 8 տարի է՝ զբաղվում է այս սպորտաձեւով, ասում է, որ իրեն շատ է դուր գալիս այս մարզաձեւը եւ որեւէ պրոպագանդա այստեղ գոյություն չունի։ Իսկ ծնողներն էլ ըմբռնումով են մոտեցել նրա որոշմանը։ Ի դեպ, ինքնասպանություն գործելու նպատակով կամուրջներից նետվող անձանց վերջինս խորհուրդ տվեց բավարարվել միայն պարաշյուտով թռչելով։ «Երբ մարդը կթռնի պարաշյուտով, ինձ թվում է՝ այլեւս չի ցանկանա իր կյանքին վերջ տալ, ավելի լավ կզգա կյանքի համը։ Ես չգիտեմ՝ մարդիկ ինչու են կամուրջից թռնում առանց պարաշյուտի, ես թռնում եմ եւ հիանում դրանով»,- եզրափակեց նա։