Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոմավառություն զոհված սերժանտի հիշատակին

Հասարակություն
688822b15dd2a744665939cd79d8becf

Այսօր` ժամը 18:00-ին, Ավան վարչական շրջանի 14-րդ փողոց, 8-րդ տուն հասցեում տեղի կունենա կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունը, ով հերոսաբար զոհվեց հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը` պահելով դիքերը և այդ կերպով փրկեց իր ընկերներին, իսկ գուցե նաև բոլորիս: Սոցցանցերում ստեղծված նախաձեռնող խումբը կոչ է անում. «Այսօր այն օրն է, երբ մենք բոլորս մի մարդու պես պետք է մասնակցենք հոգեհանգստի արարողությանը ու պետք է մեր հարգանքի տուրքը մատուցենք դեռ կյանք չմտած, բայց արդեն հերոսի մահով ընկած կրտսեր սերժանտին: Թող թշնամին իմանա, որ մենք` հայերս, պատրաստ ենք ազգովի ոտքի կանգնել հանուն մեր զինվորի: Բերեք այսօր Ձեզ հետ մեկական մոմ, ու մոմավառությամբ կհիշատակենք մեր հերոս զինվորին»: