Ակցիա Ուկրաինայի դեսպանատան դիմաց
«Հայաստանը սատարում է Եվրոմայդանին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը կոչ է անում մասնակցել ազատության մարտիկների հիշատակին նվիրված միջոցառմանը։ Հանուն ժողովրդավարության և ազատության, կոչ ենք անում միանալ հունվարի 24-ին, ժամը 12։00-ին Սերգեյ Նիգոյանի և այլ ազատության մարտիկների հիշատակին նվիրված միջոցառմանը՝ Ուկրաինայի դեսպանատան դիմաց։ Ըստ հայտարարության՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, ուկրաինական ուժային կառույցի աշխատակիցների կողմից, խաղաղ ցուցարարների վրա բացված կրակահերթի պատճառով երեք Ազատության մարտիկներ անմահացան, որոնցից մեկը հայազգի Սերգեյ Նիգոյանն էր։ Հայաստանի ժողովրդավար և ազատ քաղաքացիներս խստորեն դատապարտում ենք Ուկրաինայի իշխանությունների կողմից իրականացրած բռնությունները սեփական քաղաքացիների և մարդկանց նկատմամբ, և անհանգստությունն ենք հայտնում, որ նման գործելակերպը կարող է տարածվել Մաքսային Միությանն անդամագրման ցանկություն հայտնած երկրներում։