Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խրախուսելու մասին բյուջեում տող չկա

Հասարակություն
3d9e240c949154b6275593e4668e4d69

Փաստաբանների պալատը Արդարադատության հետ համատեղ առաջիկայում պլանավորում է մի գործակից որոշել, թե հանրային պաշտպանը քանի գործով կարող է ծանրաբեռնված լինել։ «Փորձում ենք ծանրաբեռնվածության հարց լուծել, իհարկե քանակը որակի վրա ազդում է եւ եթե մարդ ծանրաբեռնված է, նա որակյալ գործ չի կարող անել»,- «Ա1+»-ին հայտնեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ Շատ հաճախ հանրային պաշտպանները եւս բողոքում են, որ ֆիզիկապես չեն հասցնում ծանոթանալ նյութերին եւ պատրաստվել նիստերին։ Ներկայումս Հայաստանում կա 50 հանրային պաշտպան։ Նրանք պետբյուջեից ստանում են 250.000 դրամ։ Փաստաբանների պալատի նախագահի խոսքերով՝ եթե իրենց ձեռքում լիներ, իրենք հանրային պաշտպանների աշխատավարձը կբարձրացնեին, քանի որ գործերի աճման տենդենց է նկատվում։ «Խրախուսման մեթոդներ էլ լինեն, որ եթե հանրային պաշտպանը լավ աշխատի, խրախուսվի, սակայն դա ներառված չէ բյուջեում»,- եզրափակեց Արա Զոհրաբյանը։