A
A
Բողոքի ակցիա Ազատության հրապարակում
Այսօր, ժամը 16:45, «Բանակն իրականում» նախաձեռնությունը Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքի դիմաց կկազմակերպի բողոքի ակցիա՝ բանակում շարունակվող բռնությունների և սպանությունների դեմ: Հիշեցնենք, որ ժամը 17.00-ին տոնական համերգ է լինելու Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական պետական թատրոնում, որին ներկա է լինելու իշխանական վերնախավը՝ Եռաբլուր այցելությունից հետո։