Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետի եղբորը «Նաիրիտ»-ից վճարվել է 42 մլն դրա՞մ. 168.am

Քաղաքականություն
nairit

168.am-ը գրել էր, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենի պաշտոնից հրաժարական է տվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը՝ Աշոտ Սարգսյանը, ով 2005թ.-ից ի վեր զբաղեցնում էր գործարանի կոմերցիոն գծով փոխտնօրենի պաշտոնը: Աշոտ Սարգսյանի վերջնահաշվարկի վճարումը չի ուշացել և նա հրաժարականից հետո, մեր տեղեկություններով, շատ կարճ ժամանակահատվածում ստացել է 42 մլն դրամ գումար: Սա այն դեպքում, երբ բոլորին հայտնի է գործարանի ֆինանսական ծանր վիճակը, կուտակված միլիոնավոր պարտքերը աշխատողներին և այլ կազմակերպություններին: Ավելին՝ այստեղ Ավելի ուշ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը հայտնեց, որ լուրն իրականությանը չի համապատասխանում՝ գնահատելով այն որպես պարզ սադրանք: «Նախ` Աշոտ Սարգսյանի աշխատավարձի պարքը շատ ավելի փոքր գումար է կազմում, և հետո` նա իր աշխատավարձի վեջնահաշվարկի արդյունքը ստանում է այնպես, ինչպես ստանում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ ղեկավար անձնակազմը` իր ամսական աշխատավարձի 50 տոկոսը, և այն ժամանակ, երբ ընկերությունը աշխատավարձի ստացման համար միջոցներ է հայթայթում»: