Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օլանդի հայտարարությունը կարող է փոխել Թուրքիայի մարտավարությունը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
օլանդ1

Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանություններն այլևս չպիտի շարունակեն հերքել 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի մասսայական սպանդը։ «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը, սակայն, չի շտապում ուրախանալ՝ այս հայտարարության տակ այլ ենթատեքստ կա. «Օլանդի հայտարարությունը միտված է դանդաղեցնելու Թուրքիայի եվրոանդամակցությունը։ Այսինքն՝ նա Հայաստանի հանդեպ մեծագույն սիրուց չի անում, նա անում է, քանի որ գիտի, որ Թուրքիան այդպես պատրաստ չի լինի մտնել Եվրամիություն»։ Գյուլ-Օլանդ հանդիպմանը Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը հետեւել է ուղիղ հեռարձակմամբ ու փաստում է, որ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը անսպասելի է ոչ միայն Թուրքիայի, այլեւ Հայաստանի համար։ Ֆրանսիայի նախագահի խիստ հայտարարությունը կարող է փոխել Թուրքիայի մարտավարությունը՝ կարծում է թուրքագետը։ Թուրքերը այս հանդիպումից այլ ակնկալիքներ ունեին։ Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի պատասխանին, թե պետք է ուսումնասիրել 1915-ի դեպքերի հարցը Հայաստանի, Թուրքիայի ու երրորդ երկրների պատմաբանների հետ, հայկական կողմը չի փոխում իր տեսակետը՝ այն, ինչ արդեն ապացուցված է, ուսումնասիրման կարիք չունի։