Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայդանի ժողովուրդը չի զիջում

Քաղաքականություն
rada

Երեկ Ուկրաինայի խորհրդարանը կասեցրեց փողոցային ցույցերը սահմանափակող օրենքները, իսկ կառավարությունը պաշտոնանկ արվեց: Պաշտոնապես հայտարարվեց, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ընդունել է վարչապետ Նիկոլայ Ազարովի հրաժարականը: Այս մասին գրում է «BBC»-ն։ Այս զիջումները Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հավաքված քաղաքացիները բավական չեն համարում: «Բի-բի-սի» հեռուստաընկերության հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ուկրաինական Մայդանի ցուցարարները պահանջում են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը. «Հիմնական նպատակը, թե ինչու են մարդիկ այստեղ կանգնած` Ուկրաինայի նախագահի հրաժարականն է, քանի որ Ուկրաինայի նախագահը չի ցանկանում պաշտոնաթող լինել, այս քայլը համահավասար փոխանակում չէ», «Ինչո՞ւ էր մեզ պետք այսքան ժամանակ կանգնել այստեղ, շատ զոհեր, շատ հաշմանդամներ և ի հիշատակ այդ զոհերի մենք պարտավոր ենք կանգնել մինչև վերջ», «Ես կարծում եմ, որ պետք է ոտքի կանգնել մարզերից և գնալ դեպի Կիև»,- նշում են քաղաքացիները: Նրանք նաև պահանջում են ազատ արձակել ցույցերի արդյունքում ձերբակալված քաղաքացիներին. «Մեր բանտերում այդ մարդկանց թողնել պարզապես սարսափելի էր», «Մենք ամեն դեպքում կազատենք բոլոր ձերբակալվածներին, և ի վերջո կհասնենք մեր նպատակներին»,- ասում են ընդդիմադիրները: