Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճանապարհ դեպի Smart հասարակություն

Բարձր տեխ.
349ae67681a3bbb003de158118dd6447

«Հանրակրթական Դիջիթեք` թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ» ամենամյա բաց ստուգատեսը 2014թ. կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով կազմակերպվում է 6-րդ անգամ։ Հունվարի 14-ից մեկնարկել է մրցույթի 20 անվանակարգերում հայտագրվելու գործընթացը։ Արդյունքում ներկայացվել են 1000-ից ավելի անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան հայտեր: Մրցութային նյութերը և նախագծերը հեղինակների կողմից հրապարակված են իրենց բլոգներում, կայքերում, սոցիալական ցանցերում։ Մրցույթի արդյունքներն ամփոփվում են փետրվարի 7-ին։ Հանձնվելու են գլխավոր, խրախուսական և անվանական մրցանակներ։ Փետրվարի 3-8-ին կրթահամալիրում անցկացվելու են ստուգատեսի ծրագրով նախատեսված` • ընդհանուր տոնական պարապմունքներ • մեդիակրթության բաց պարապմունքներ կրթահամալիրի նախակրթարանում, կրտսեր դպրոցներում, միջին դպրոցում, ավագ դպրոցներու, ակումբներում • վարպետության դասեր և սեմինարներ. վարում են ստուգատեսի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները, կրթահամալիրի դասավանդողները • տոնական-ծիսական միջոցառումներ, Ղափամայի ավանդական ծես։ Սիրով հրավիրում ենք մասնակցելու … Ստուգատեսի կազմկոմիտե