Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրավապաշտպանի հայցը բավարարվել է (տեսանյութ)

Հասարակություն
1dd5ee84feb67312fac89760f5840918

«Armenia Today» կայքի համակարգող, իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանի դիմումն այսօր բավարարվել է։ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարել է Արգիշտի Կիվիրյանի հայցն իրեն բերման ենթարկած ոստիկանների նկատմամբ քրեական գործ հարուցելու համար։ Հատուկ քննչական ծառայությունը եւ Գլխավոր դատախազությունը հրաժարվել էին օգոստոսի 1-ն Երևանի քաղաքապետարանի դիմացից իրեն բերման ենթարկելու ժամանակ իրականացված բռնությունների առիթով հարուցել քրեական գործ: Իրավապաշտպանին, սակայն, դատարանի դրական որոշումը հույս չի ներշնչում։ «Կարող են գործ հարուցել, հետո կարճել՝ ապացույցների բացակայության հիմքով»,- ասում է նա։ Միաժամանակ Արգիշտի Կիվիրյանը հիշեցնում է, որ իրենց մոտ կան տեսաձայնագրություններ, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել, միաժամանակ իրեն ոստիկանության բաժնում 3 ժամից ավել են պահել։