Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարձակում Մոսկվայի թիվ 263 դպրոցի վրա. կան զոհեր

Հասարակություն
dproc

Անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի Օտրադնոյե շրջանի թիվ 263 դպրոցում։ Այս մասին հայտնում է «BBC»-ի ռուսական ծառայությունը։ Նախնական տեղեկություններով՝ տղամարդը աշակերտներից մեկի ծնողն է, ով պահակակետից ուժով է ներս մտել։ Իսկ ոմանք էլ պնդում են, թե հենց դպրոցի աշակերտ է։ Նա մի ամբողջ դասարան գերի է վերցրել՝ առանց որեւէ պահանջ ներկայացնելու։ «Ռիա նովոստի»-ն հայտնում է, որ ավելի ուշ հաջողվել է փրկել երեխաներին՝ վնասազերծելով հանցագործին։ Սակայն արդյունքում մահացել են ուսուցիչն ու ոստիկանության աշխատակիցը։