Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԳ նախարարը՝ կրճատումների մասին - 2

Հասարակություն
b73b78a351672a2670b8429c200e915c

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրապարակել է կրճատումների, դպրոցների ֆինանսավորման և մանկավարժների մասին տեղեկատվության 2-րդ մասը։ Ինչպես արդեն ասացի, այո, որոշ դպրոցներում ընթանում են կրճատումներ: Փորձենք միասին հասկանալ այդ կրճատումների հիմնական պատճառը: Գաղտնիք չէ, որ Հայաստանի հանրակրթական համակարգում աշակերտական համակազմի տատանումներ են արձանագրվում: Սակայն մեզ դեռևս հաջողվում է խուսափել մանկավարժների լայնածավալ կրճատումներից, չնայած այն հանգամանքի, որ իմ կողմից արդեն մեջբերված տվյալներով 24 578 ուսուցչական դրույքների վրա իրականում աշխատում է մոտ 40 000 մանկավարժ, այսինքն` շուրջ 15 000 ԱՎԵԼ!!!! Այս անհամապատասխանությունն է հիմնական պատճառը, որ ուսուցիչների մի մասը, չունենալով լիարժեք ու ամբողջական ծանրաբեռնվածություն, աշխատելով կիսատ դրույքներով, չի ստանում ամբողջական, պետական բյուջեով նախատեսված աշխատավարձ: Դպրոցները ու մենք կանգնած ենք լուրջ ընտրության առջև կամ պահել ամբողջական դրույքով աշխատող ուսուցիչներ՝ կրճատելով մնացածին, կամ կիսել դասաժամերը և պահել ավել ուսուցիչներ, որոնք աշխատում են ոչ լիարժեք ծանրաբեռնվածությամբ և փոքր աշխատավարձով: Ու դպրոցներն իրենք են ընտրում, թե ինչ ճանապարհով գնալ: Ի դեպ, այս հարցը անմիջական կապ ունի նաև դասավանդման որակի, մանկավարժական կադրերի երիտասարդացման և հանրակրթության ոլորտի այլ բազում հարցերի հետ: Վերջնամասը` հաջորդիվ: Առաջին մասը՝ այստեղ