A
A
«Դեմը» գնում է Վանաձոր (տեսանյութ)
«Դեմ եմ» նախաձեռնությունն այսօր իր ակցիան անցկացնում է Վանաձորում։ Վանաձորում ձևավորված խումբը այսօր ժամը 14:30-ին երթ-հավաք է կազմակերպում:
Կենսաթոշակային ֆոնդերի պարտադիր վճարումների դեմ պայքարի մասնակիցներն արդեն մեկնել են Երեւանից։
Մոտ 15 մեքենաներ շարժվել են Վանաձոր։ Նրանք ճանապարհին նախատեսում են կանգնել նաեւ այլ բնակավայրերում։ Մասնավորապես նրանք կանգ առան Դիլիջանում եւ իրազեկեցին իրենց ակցիայի մասին։
