Կառավարությունը մտավ Ֆեյսբուք
ԼՂՀ կառավարությունը և վարչապետի մամլո քարտուղարը ստեղծել են իրենց պաշտոնական էջերը ֆեյսբուքում և թվիթերում։ Արցախի Հանրապետության կառավարությունը «ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծել է իր պաշտոնական էջը, որը նպատակ ունի բարձրացնելու կառավարության գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Այն նաև հնարավորություն կտա քաղաքացիներին հետադարձ կապ պահել գործադիրի հետ՝ հանդես գալով հարցերով և առաջարկություններով: Կառավարության պաշտոնական էջի հասցեն հետևյալն է՝ https://www.facebook.com/NKR.gov Տեղեկացնենք նաև, որ «թվիթեր» սոցիալական ցանցում արդեն գործում է Արցախի Հանրապետության վարչապետի մամլո քարտուղար Արտակ Բեգլարյանի պաշտոնական էջը, որին հետևելու համար պետք է գնալ հետևյալ հղումով՝ https://twitter.com/A_Beglaryan Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունը։