A
A
Մահվան դեպք կալանավայրում. «Փաստինֆո»
Երեկ երեկոյան հերթական մահվան դեպքն է գրանցվել կալանավայրում։ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում մահացել է սպանության համար դատապարտված Պարգև Կակոյանը: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ Պ. Կակոյանը 2008թ. դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 –րդ հոդվածի 1-ին մասով: Ըստ շրջանառվող լուրերի դատապարտյալը հանկարծամահ է եղել։