Բառերի ազատության գրողը. Հրանտ Մաթեւոսյանը 79 տարեկան է (տեսանյութ)
Հայ արձակի ամենաինտելեկտուալ հեղինակներից մեկի թեման գյուղն էր։ Ավելին՝ Ծմակուտը։ Դա չխանգարեց, որպեսզի խորհրդային տարիների խրուշչովյան ձնհալից հետո գրված նրա գրականությունը մկրատվի գրաքննության ձեռքով։ Դա միայն աշխուժացնում էր մեծ գրողին։ Հրանտ Մաթեւոսյանը 79 տարեկան է։ Մարդ էր, որը ցեղասպանության մասին գրեց առանց 1915 թվականի կողմը նայելու։ Վկան՝ «Ծառերը» վիպակը։ Ով «Մաքսային Միությու՞ն, թե եվրոպական ասոցիացիա» այլընտրանքի մասին գրեց առանց այդ օրերին հասնելու։ Վկան՝ «Մենք ենք, մեր սարերը»։ Մարդ էր, ում թեման խիղճն էր՝ որպես ապրելիք միակ իրականություն։ Հանճարեղ արձակագիրը հայ գրական արձակի հետագա ներկայացուցիչներից մեծ մասի բառամթերքն էր։ Դա չխանգարեց, որպեսզի կյանքի վերջին տարիներին, երբ հրաժարվեց Գրողների միության նախագահի աթոռից, տեսնի, թե ինչպես են բառի մարդիկ իրեն տրորելով աշխատում առօրյա հացը՝ հընթացս մերժելով նաեւ հաջորդ հանճարին՝ Լեւոն Խեչոյանին... Նախագահի աթոռը թողնելուց հետո Հրանտ Մաթեւոսյանն ապրեց ընդամենը երկու տարի։ Իր բոլոր տեքստերով էր նա ապացուցել՝ բոլոր աղետները նրանից են, որ մարդիկ չունեն ժամանակավորության զգացում։ Դիտեք տեսանյութը