Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ արդյունք է տալիս ծխելու դեմ պայքարը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
8c15d53cff7737a9b8b4cb7beb93c3b0

Կառավարությունը բարձրացնում է ծխախոտի գինը՝ ծխելու դեմ պայքարելու համար: Վարչապետ Տիգրան Սարգսյանի այս խոսքերն արդեն իրականություն են դարձել։ «Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասին» օրենքի համաձայն՝ ծխախոտի գները ավելացել են 20-ից 50 դրամով: Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը զգուշացնում է՝ ներկրվող ծխախոտի գնի վրա ազդելու է նաեւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը: 3-րդ երկրներից մեր երկիր ներկրվող ծխախոտի վրա նաեւ լրացուցիչ մաքսավճարներ կգործեն, որոնց պարոն Սաֆարյանը դեմ չէ: Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահի տվյալներով՝ մեր երկրում տարեկան սպառվում է 20 միլիոն տուփ ծխախոտ, որից 10 միլիոնը ներկրված է, մնացածը՝ տեղական արտադրության։ Քանի հոգի է դիմել Նարկոլոգիական կլինիկա բուժման համար՝ դետեք տեսանյութում