Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կուտակայինի պահումները չեն շրջանցել նաեւ Մայր թատրոնը (տեսանյութ)

Քաղաքականություն Մշակույթ
d6b566c2cd3cf59e5d3891738447b59e

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը շուտով կունենա տեսաձայնադարան։ Բոլոր տարիների ներկայացումներն ու մայր թատրոնի հին ու նոր դերասանների կենսագրությունները հասանելի կլինեն բոլորին։ Նախագիծն իրականացնելու համար գումարը հավաքվել է թատրոնի բյուջեի տնտեսումներով։ Հավաքված գումարով Կվերանորոգվեն նաեւ դիմահարդարման սենյակները, թատրոնի միջանցքներն ու ձմեռային այգին։ Բեմը նորոգել չի հաջողվի. դրա համար ավելի մեծ գումարներն են անհրաժեշտ։ Դեռ հին, բայց արդեն հարազատ դարձած բեմում այս օրերին բուռն աշխատանքային եռուզեռ է։ Շեքսպիրի «Ռիչարդ 3-րդը» մարտին կհանձնվի հանդիսատեսի դատին։ Սա դեռ միայն սկիզբն է՝ վստահեցնում է թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը։ Ազգային ակադեմիական թատրոնում 2014- ին ծրագրային առումով ծանր տարի է սպասվում՝ 4 նոր ներկայացում։ Եղեռնի 100- ամյա տարելիցի կապակցությամբ արդեն այս տարի կբեմադրվի Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը»։ Ի դեպ, կենսաթոշակային կուտակային պարտադիր պահումները չեն շրջանցել նաեւ Մայր թատրոնը, Ստեփան Դավթյանը, սակայն, վստահ է, որ Մայր թատրոնում բողոքի ակցիաներ չեն լինի։