Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մ. Գրիգորյան « Որ չասեն՝ հիվանդ ա...» (տեսանյութ)

Քաղաքականություն
manvel-grigoryan

ԵԿՄ 10-րդ համագումարին այսօր ընտրվեց ԵԿՄ վարչությունն ու վերստուգիչ հանձնաժողովի կազմը: Երբ կարդում էին նոր վարչության կազմի անունները, կոչ արվեց նրանց բոլորին բարձրանալ բեմ: Դահլիճը գրեթե դատարկվեց՝ բոլոր բեմի վրա էին: Վարչության կազմն անցնում էր հարյուրը: Նրանք միաձայն ընտրվեցին:  Վարչության կազմում էր նաեւ Սամվել Ալեքսանյանը։ Մինչ կընտրվեին ԵԿՄ վարչության տեղեկալներն ու նախագահը, ելույթ ունեցավ գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը. «Վերջը խոսքն ինձ հասավ, հա՞... Ինչպես նա եղել է պատերազմի դաշտում, այնպես էլ խաղաղության մեջ է: Մենք միշտ բաց ճակատով ենք գործել. ես առաջարկում եմ մեր ընկերոջը բաց քվեարկությամբ, երկարապահի պես ընտրենք ԵԿՄ վարչության նախագահ: Սա ոչ միայն իմ, այլեւ բոլորիս ցանկությունն է: Ինչպես միասնական ենք եղել 1988թ., այնպես էլ հիմա, սա օրվա հրամայականն է: Ձեր ցավը տանեմ: Մենք միասնական պետք է լինենք, որ ոչ մի թշնամի չհամաձակվի մեր կողմը նայի: Բերեք ընտրենք մեր նախագահին, վերջանա, գնա»: Արդյունքում, Մանվել Գրիգորյանը միաձայն ընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ: Իր շնորհակալական խոսքը նա առաջին հերթին ուղղեց Սերժ Սարգսյանին, ապա որոշեց խոսքն ուղղել լրագրողներին. «Երկրապահը չի կարող մի քանի մաս լինել, աշխարհի որ ծայրում էլ լինի, երկրապահ է: Ով ուզի շատ խանդի, նա կփտի: Հլը պիտի էլի մի երեսուն տարի էլ ծառայեմ, որ չասեն՝ հիվանդ ա, բան ա: Մենակ էստեղ լրագրողներով չի, որ ով ինչ ուզի գրի, սաղ աշխարհը տեսնում է: Սաղ ԱԺ-ն 131 է, երեւի մի տաս հոգին են հիմա համագումարին պակասում»: Այս խոսքերի ժամանակ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը ծիծաղում էին: ԵԿՄ-ն նաեւ հայտարարություն ընդունեց,որում ասվում էր, որ պաշտպանում են Սերժ Սարգսյանի ներքին եւ արտաքին քաղաքական կուրսը։