Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կենսաթոշակայինի գումարի 40 տոկոսը երկրից դուրս է գալու (տեսանյութ)

Տնտեսություն
e2018dd77ef74e0d49896017e316246a

Կենսաթոշակային նոր համակարգի ներդրումից հետո գոյացած գումարների 60%-ը ամենայն հավանականությամբ մնալու է Հայաստանում, իսկ մնացած 40%-ը երկրից դուրս է գալու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը: Պատգամավորի կարծիքով՝ մարդիկ բողոքում են համակարգից, որովհետև ունեն վստահության պակաս: «Բայց եթե կառավարությունը իր ծրագրերի վրա վստահ է, և ասում է, որ ես պատասխանատու եմ այս ծրագրերի համար, ինձ թվում է, որ սա բավականին հեռանկարային ծրագիր է: Հետո 5%, եթե իր գրպանից է, մյուս 5%-ը պետության զամբյուղից է գալու»: Անդրադառնալով Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակին՝ պարոն Բաղդասարյանը նշեց, որ չի ցանկանում գովեստի խոսքեր ասել, քանի որ երկրի առջև այժմ բազմաթիվ խնդիրներ կան ծառացած: «Մենք լուրջ խնդիրներ ունենք օրենսդրական դաշտում, ազատ շուկայական հարաբերությունների ստեղծման ոլորտում, տնտեսության դինամիկ զարգացման գործում»: ՀՀԿ խմբակցության անդամը փաստեց, որ Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշումից հետո պետք է լուրջ աշխատանքներ կատարվեն, որպեսզի հանրությանը իրազեկեն այդ միությանը անդամակցելու առավելությունները: «Դա մի հաստափոր փաթեթ է, որը ուսումնասիրությունների փուլում է: Բավականին լուրջ մասնագետներ են աշխատում այդ փաթեթի վրա: Եվ երբ այդ փաթեթը մտնի Ազգային ժողով, մենք պետք է կարողանանք լուրջ քննարկել այն, փոփոխություններ կատարել և վերջնական տեսքով ներկայացնենք հանրությանը և լրագրողներին»: