Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական հարցը Թուրքիայի վերջին խնդիրներից է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
parliament-of-turkey

Մարտի վերջին Թուրքիայում կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները փորձություն են դառնալու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար։ Թուրքագետ Գևորգ Պետրոսյանը նման կանխատեսում անելիս հիմք է ընդունում Անկարայում թափ առած բողոքի ակցիաները։ Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը գտնում է, որ «Ընդդիմությունը չունի ընդգծված լիդեր, ով կկարողանա Գյուլի հետ մրցել։ Այս պարագայում, եթե Գյուլը դնի, հաղթելու հավանականությունը Գյուլինն է»։ Այլ կարծիքի է Թուրքագետ Գևորգ Պետրոսյանը. «Գյուլը հեղինակություն վայելող քաղաքական գործիչ է, Էրդողանը նույնպես խարիզմատիկ կոշտ կեցվածքով, ժամանակը ցույց կտա, սակայն ներկայում կարծում եմ, որ էրդողանը ավելի առաջ է»։ Ու՞մ ընտրությունն է ավելի ձեռնտու Հայաստանին՝ իշխանափոխությո՞ւն, թե՞ ներկայիս Թուրքայի կառավարությունը։ Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝ Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացասական է տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը. «Էրդողանը մշտապես փորձում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել Արցախի հետ. այս համատեքստում որևէ հուսադրող հանգամանք չեմ տեսնում, ինչը չի կարելի ասել Գյուլի մասին, ով իր վերաբերմունքով էրդողանի համար ավելի մեղմ է»։ Հույսեր կապել Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդահանրապետականների հետ, ըստ Գևորգ Պետրոսյանի, սխալ է. «Ի վերջո ժողովրդահանրապետականներ կուսակցությունը քեմալիստական է, իսկ քեմալիստական կուսակցության գաղափարախոսության հիմքում ընկած է նաև հայատյացությունը։ Վերջապես պատմությանը նայելով տեսնում ենք՝ որքան էլ հայերի հանդեպ բարիդրացիական լինի, հիշեցնեմ, ժողովրդահանրապետականներ կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն դատի տվեց իրեն հայ անվանելու համար»։ Անկախ ընտրությունների արդյունքներից՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն առաջիկայում փոփոխվելու միտում կարծես չունեն. «Էրդողանը կլինի, թե Գյուլը չեմ կարծում, որ զգալի փոփոխություններ կլինեն, այսինքն՝ Թուրքիայի շահերից բխող քաղաքականություն են վարելու։ Սրընթաց փոփոխություններ այս շրջանում կամ ընտրվելուց հետո կարծում եմ չի լինի».- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը։ Հայաստանցի փորձագետների գնահատմամբ՝ Հայկական հարցը նախընտրական արշավի ժամանակ ամենայն հավանականությամբ չի քննարկվի։ Թուրքիան առաջնային շատ ավելի անլուծելի խնդիրներ ունի։ Ավելին՝ տեսանյութում