Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարուցվել է սուտ մատնության փաստով քրգործ

Քաղաքականություն Պաշտոնական
f83a2e0333db0c7beed525dcfabcad6d

Քաղաքացի Ն. Ա.-ի կողմից սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի վարչության դատախազի ցուցումով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հիշեցնենք, որ քաղաքացուհի Ն. Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 177-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Ըստ քաղաքացուհու հաղորդման` 2013 թվականի հուլիսի 24-ին Իջևան քաղաքի` իրեն պատկանող բնակարանում իր ծանոթ Ա. Պ.-ի կողմից ծեծի ենթարկվելու փաստով ՀՀ ոստիկանության քննիչ Ա. Ղ.-ի կողմից, իբր, պարտադրված գրել է, որ հաշտվել է Ա. Պ.-ի հետ և նրա նկատմամբ որևէ բողոք կամ պարտք ու պահանջ չունի: Սակայն նախաքննության ընթացքում քաղաքացուհին ընդունել է Ա. Պ.-ի հետ հաշտվելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնին ներկայացրած դիմումն իր նախաձեռնությամբ գրված լինելու փաստը: Կատարվում է նախաքննություն: ՀՔԾ