A
A
Բակո Սահակյանն այցելել է երկրի հարավային թեւ
Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է հանրապետության հարավային թեւ: Երկրի ղեկավարը ծանոթացել է հանրապետության հարավում գյուղատնտեսության եւ վերամշակող արդյունաբերության ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքին: Բակո Սահակյանը նշել է, որ հանրապետության հարավային շրջաններն ունեն զարգացման բարենպաստ նախադրյալներ եւ կայուն տնտեսական աճի ապահովման համար անհրաժեշտ է իրականացնել համակարգված աշխատանքներ` հիմնական շեշտը դնելով տեղական ներուժի արդյունավետ օգտագործման վրա: Նախագահին ուղեկցում էին ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ