A
A
«Բակում առկա է կատաղած շուն»
Փետրվարի 19-ին, ժամը 01.05-ին ահազանգ է ստացվել, որ Ծարավ Աղբյուրի փողոցի տներից մեկի բակում առկա է կատաղած շուն, ինչի պատճառով բնակիչները չեն կարողանում տանից դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բռնել են կատաղած շանը և տեղափոխել անվտանգ տարածք: ԱԻՆ