A
A
Որոշ տարածաշրջաններում ձյուն է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Արթիկի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Մարտունու, Սիսիանի, Ջերմուկի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում տեղում է թույլ ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն