Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիեւում 603 մարդ դիմել է բժշկի

Քաղաքականություն
kiev1

Կիևի անկարգությունների արդյունքում տուժածների թիվը անցնում է 600-ը, որոնցից 2/3-ը հոսպիտալացվել են: «Аргументы и факты» կայքի փոխանցմամբ` երեկ երեկոյան հաղորդվում էր 589 տուժածների մասին: «Ընդհանուր առմամբ փետրվարի 18-ից մինչև փետրվարի 22-ը Կիևի կենտրոնից` բախումների վայրից, բժիշկներին դիմել է 603 մարդ, որոնցից 390-ը հոսպիտալացվել են»,- հաղորդում է Ուկրաինայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: Նախարարության տվյալներով` անկարգությունների արդյունքում 77 մարդ է զոհվել: Իսկ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է 80 զոհերի մասին: