«Ամառը փետրվարին». մեկնարկ
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Բրիտանական ֆիլմերի փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը,Երևանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ըմայաս Մորզը,ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և ՅՈՒՆԻՍԵՖհայաստանյանգրասենյակիներկայացուցիչ ՀենրիետԱրենսը: Բացման արարողությունը հաջորդեց «Ամառը փետրվարին» ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմը հիմնված է Ջոնաթան Սմիթի՝ սիրո և կորստի մեջ հայտնված արվեստագետների բոհեմական գաղութի մասին վեպի վրա: «Մեզ համար ոգևորիչ էր տեսնել փառատոնի հանդեպ նման հետաքրքրվածություն: Մենք փորձել ենք այս տարի ևս ներկայացնել Բրիտանական կինոարտադրության լավագույն նմուշները: Բրիտանական ֆիլմերի փառատոնի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն ներկայացնում է միմիայն բրիտանական ֆիլմեր և փառատոնային օրերին դառնում մի հարթակ, ուր մարդիկ ոչ միայն վայելում են լավ կինո, այլև մտածում մեր հասարակությունում առկա խնդիրների մասին»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը նվիրվում է հասարակությունում առկա ներառական և հաղորդակցության խնդիրներին: Ինչպես բացման արարողությանը նշեց ՅՈՒՆԻՍԵՖհայաստանյանգրասենյակիներկայացուցիչ ՀենրիետԱրենսը, Հայաստանը նշանակալից առաջընթաց է գրանցել հաշմանդամություն ունեցող երեխաների համարներառականմիջավայրստեղծելուհարցում, այսուհանդերձ դեռևս բարելավելու շատ բան կա: Անհրաժեշտ է քայլերձեռնարկել, որպեսզիբոլորերեխաներն՝ անկախիրենցկարողություններիցհավասարհնարավորությունունենանստանալուկրթություն և օգտվելուհամայնքահեն և ընտանեհեն ծառայություններից: Փառատոնիընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությանշրջանակներումկներկայացվենֆիլմեր և սոցիալականհոլովակներ, որոնքվերաբերումենհաշմանդամությունունեցողերեխաներիխնդիրներին և հասարակությանմեջներառմանգործընթացումառկախոչընդոտներին: Փառատոնի ընթացքում Երևանում և մարզերում կցուցադրվի ինը ֆիլմ`«Ամառը փետրվարին», «Վտանգի մեջ գտնվողներին», «Պարզամիտ Ջիմը», «Ինչպես եմ հիմա ապրում», «Ձայն կորստից հետո», «Եսասեր հսկան», «Քառյակ», «Ես շնչում եմ» և «Մետրո Մանիլա»: Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 22-ից մարտի 5-ը Մոսկվա և Նաիրի կինոթատրոններում: Փետրվարի 28-ին ողջ օրը Սինեմա Սթար կինոթատրոնի սրահներից մեկում կցուցադրվեն փառատոնի ֆիլմերը:Մարտի 5-ին նախատեսվում է հատուկ ծրագիր Նաիրի կինոթատրոնում։Գորիսում, Գյումրիում և Գավառում ֆիլմերը կցուցադրվեն մարտի 7-ից 16-ը:Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:Նշենք որ Բրիտանական Ֆիլմերի 12-րդ փառատոնը այս տարիկազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունըև Յունիսեֆը: Փառատոնի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը։