Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաքսու վարորդները հատուկ պայմաններ են պահանջում (տեսանյութ)

Հասարակություն
Manya

Տաքսու վարորդները մեքենաները կայանելու համար հատուկ պայմաններ են պահանջում: Այս մասին այսօր հայտնեց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ կայանատեղերի համար սահմանված ընդհանուր կանոնները հարմար չեն տաքսու վարորդներին։ Տաքսիստները հայտարարում են, որ չեն վճարելու այս կամ այն տեղում կայանելու համար տուգանվելու դեպքում. «Մենք միայն վճարելու ենք արագաչափերի համար, մնացած կայանելու, կարմիր գծանշանների համար չենք վճարելու», - նշում է Հովհաննիսյանը և հավելում՝ մենք օրինական բողոքարկելու ենք դատարան բոլոր տուգանքների համար։ Հարցը չկարգավորվելու դեպքում տաքսու վարորդները պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել։ Սակայն խնդիրը միայն սա չէ։ Տուգանքի չափերը խիստ բարձր են՝ նկատում է Ավտովարորդների լիգայի իրավապաշտպան Մկրտիչ Մուրադյանը։ Նրա խոսքով՝ արագաչափերը և տեսախցիկները գերխնդիր են դարձել տաքսու վարորդների համար. «Այսօրվա սոցիալական պայմաններում տեղ գտած այդ 30 – 50 0000-ները մեր իրականությանը ոչ հարիր են և պետք է վերափոխվի նաև այս տուգանքների չափերը», - ավելացնում է Ավտովարորդների պաշտպանության լիգայի փոխնախագահը։