Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանի աշխատակազմը հովանավորում է կառուցապատողին» (տեսանյութ)

Հասարակություն
Sayat_nova-11

Երեւանի Կենտրոնի բնակիչներին զայրացրել է Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի հայտարարությունը։ Սայաթ-Նովա 10/5 հասցեում շինարարությանը դեմ բնակիչները զարմանում են, թե ինչպես է նախարարը համոզվել, ոչ շինարարությունը համապատասխանում է նորմերին. «Ինձ թվում ա, թե ինքը չիրում մեր քաղաքը», «Եթե ստեղ չլիներ իշխանության աջակցությունը, էսքան օրենքի խախտում չէր լինի»,- բողոքում են քաղաքացիները: Բնակիչներն ասում են՝ հիմք ունեն կասկածելու, որ կառուցապատողի մեջքին իշխանությունների աջակցությունն է։ Նրանց նամակներին պաշտոնական պատասխան այդպես էլ չկա. «Ամեն ինչի հովանավորությունը գալիս է նախագահի աշխատակազմից»,- պնդում է բնակիչներից Անդրանիկ սարկավագ Մանուկյանը: Թե ով է կանգնած կառուցապատողի մեջքին, բնակիչներից Հռիփսիկ Պետրոսյանին ամենևին էլ չի հետաքրքրում: Փոխարենը, նա բարձրաձայնում է, որ շինարարության արդյունքում իր բնակարանի առաստաղի ճաքը գնալով ավելի է մեծանում «Ձմռանը, որ բերեցին բուլդոզեր, սկսեցին քանդել, սողանք առաջացավ, այդ սողանքից հետո, հենց որ օրերը տաքացան, պատը սկսեց ճաքել, պուճուր գիծ էր, հետո քիչ-քիչ ավելի մեծացավ»: Շինարարները պնդում են, թե ճաքերը առաջացել են վատ վերանորոգման արդյունքում։ Շինարարությունն էլ շարունակվելու է բողոքի ալիքին զուգահեռ։