Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

7 պատահար. 7 վիրավոր

Հասարակություն
e6ead4d288f6dd5dc07a4f4e3b6b599e

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը, խարդախության 8 դեպքից` 7-ը, խուլիգանության 2 դեպքից` 1-ը: Բացահայտվել է գողության 15 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 4 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: