A
A
«Հայաստանում մասնագիտացված փաստաբանները շատ քիչ էին»
Հայ փաստաբանները կմասնագիտանան փախստականների իրավունքի ոլորտում։ Առաջիկայում Փաստաբանների պալատը ՄԱԿ-ի հետ համատեղ նրանց համար կազմակերպելու է դասընթացներ։ «Անկեղծ ասեմ, շատ բարդ ոլորտ է, ես ինքս ծանոթացա, ահավոր բարդ ոլորտ է եւ հատուկ մասնագիտական գիտելիքներ է պահանջում։ Դա պահանջում է միջազգային մասնավոր իրավունքի մասին գիտելիքներ, որպեսզի այդ կատեգորիայի մարդկանց հետ անձնապես աշխատեն»,- «Ա1+»-ին ասաց Փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը։ Նրա խոսքերով՝ խմբում ընդգրված է լինելու 15 փաստաբան։ Տարեկան կլինի 3-4 դասընթաց, եւ այն կտեւի 1-2 օր։ Պարոն Բաղդասարյանը ցավով է նշում, որ Հայաստանում մասնագիտացված փաստաբանները շատ քիչ էին, թեեւ փախստականները շատ ավելի շատ են Հայաստանում, քան Ռուսաստանում։