Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քիչ է մնում՝ պադյեզդների դիմաց էլ արագաչափ դնեք» (տեսանյութ)

Քաղաքականություն
8fe8746acb0892be677dbe3378d87fb1

«Քիչ է մնում՝ պադեզդների դիմաց էլ արագաչափ դնեք, տեսնենք ոնց ենք տանից դուրս գալիս, ինչ արագությամբ»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ՀՀ ավտոճանապարհներին մարդիկ այսչափ թալանի չեն ենթարկվել, ինչ տեսախցիկների պատճառով։ 2011 թ. երթեւեկության կանոնների խախտումների համար վճարվել է 3 մլրդ դրամ, 2012 թ-ին՝ 7,5 մլրդ դրամ, իսկ 2013 թ-ին՝ 11, 3 մլրդ դրամ։ «Սա մի բեռ է, որ նախկինում չի եղել, սա ռեկետ է, կուտակային կենսաթոշակ եք մտցնում, գները, գազը թանկացնում եք եւ ավելացնում եք եւս 8,3 մլրդ դրամի բեռ։ Սա ակնհայտ արվում է մարդկանց գումարները գռփելու համար։ Սա մտնում է ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ եւ Սերժ Սարգսյանի եղբոր գրպանը, այլ ոչ թե պետբյուջե»,- ասաց նա։ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պարզաբանեց, որ գումարները նպատակային են ծախսվել, «իսկ Նիկոլ Փաշինյանի խոսքից այն տպավորությունն է ստեղծվում, որ մարդիկ առանց խախտումների են տուգանվել, մինչդեռ այդպիսի բան չկա»։